2018թ-ի օգոստոսի 31-ին Առագածոտնի մարզում կկայանա իրազեկում հանդիպում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ համաձայն 2018թ-ի գործողությունների ծրագրի, ս/թ օգոստոսի 31-ին ժ.11.00 Արագածոտնի մարզում անց է կացնելու իրազեկում-հանդիպում բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպումը կայանալու է մարզպետարանի նիստերի դահլիճում: Հասցե ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան փ. 4 շենք