ԱԳԼՃԿ-ներում ճնշման գերազանցման խախտումներ են արձանագրվել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։

2017թ. օգոստոսի 10-ի դրությամբ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է ստուգումներ իրականացնելու 112 հրաման: Նույն ժամանակահատվածի տվյալներով, դրանք ավարված են 72 տնտեսվարող սուբյեկտներում։ Ստուգումներն ընդգրկել են ոչ պարենային շուկայի տարբեր ոլորտներ։ Մասնավորապես, ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող(ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների եւ քսայուղերիրացնող՝ համապատասխանիաբար 5 եւ 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։Ստուգվել են նաեւ էլեկտրական սարքավորումներ, լաքեր ու ներկեր,օդաճնշական դողեր, օծանելիք, շինապակիներ իրացնող եւ այլ ընկերություններ։ 18 տնտեսվարողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Մյուսների մոտ, ըստ ԵԱՏՄ եւ ազգային տեխկանոնակարգերի, հայտնաբերվել են հետեւյալ խախտումները՝ մակնշման պահանջների անհամապատասխանություն, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայություն, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցում, դիզվառելիքի որակի անհամապատասխանություն։ Նշանակվել են տուգանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ։