25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018թ, ԴՈՒՇԱՆԲԵ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏ

          Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստը: Խորհրդի հրավերով նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Նիստի օրակարգի հարցերից հատկանշական են.

·         ԱՊՀ մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի որոշումների կատարողականներ,

·         Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, ԱՊՀ մասնակից-երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված առավել կարևոր իրադարձությունների և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

·         ԱՊՀ մասնակից-երկրների օրենսդրության խախտումներով ծառայություններ մատուցող և ապրանքներ իրացնող կայքերի արգելափակման իրավունք ունեցող՝ սպառողների իրավունքների պաշտպանության լիազոր մարմինների համագործակցության փորձառություն,

·         Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիների դիմումների քննարկման աշխատանքների կազմակերպում,

·         Խորհրդի՝ 2019-2020թթ աշխատանքային ծրագրի նախագծի մշակում,

թեմաների քննարկումները:

     Նիստի արդյունքում ընդունվել են որոշման նախագծեր՝ օրակարգի հարցերի վերաբերյալ: