ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ նոյեմբերի մեկին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարները: Քննարկմանը մասնակցում էին նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

Ներկաները քննարկել են տեսչական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքերը և առաջիկա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման և հետագա քայլերի վերաբերյալ