Արագածոտնի մարզպետարանում կայացավ իրազեկում հանդիպում բուժոլորտի, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների և ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը և Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Իշխան Բարսեղյանը:

            Արթուր Մկրտչյանը, մասնակիցներին ողջունելուց հետո, ներկայացրեց նշված ոլորտներում առկա խնդիրները և դրանք կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերը:

Բուժոլորտի տնտեսվարողները անհանգստացած էին չափիչ սարքավորումների չափագրման հարցով՝ նշելով, որ երբեմն դրանց չափագրման համար ծախսվող գումարը գերազանցում է ինքնարժեքը:

            Բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրվեցին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից՝  նշելով, որ այդ հարցերը քննության կառնվեն հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

            Հանդիպման ավարտին Իշխան Բարսեղյանը՝ կարևորելով նման հանդիպումների կազմակերպումը՝ տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու հարցում, շնորհակալություն հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ նման նախաձեռնության համար: