Վանաձորի քաղաքապետարանում ապրիլի 18-ին տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկում-հանդիպումը տնտեսվարողների հետ։
  
    Նրանց ներկայացվել են իրենց գործունեության ոլորտում իրավական կարգավորումներները, մասնավորապես՝ թե ինչ պահանջներ պետք է բավարարվեն մինչ ապրանքների շուկայահանումն՝ ըստ ՀՀ եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների։ Ներկայացվել են նաեւ չափագիտական ստուգումների պահանջները, որոնք առնչվում են նաեւ բուժհիմնարկներում շահագործվող չափման միջոցներին։

    ՇՎՏՄ ներկայացուցիչները պատասխանել են տնտեսվարողների հարցերին։