Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման միջպետական խորհուրդը (easc.org.by)՝ իր կազմավորման 25 ամյակի առիթով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանին պարգեւատրել է հուշամեդալով։

ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներից կազմված այս միջկառավարական կազմակերպության 51-րդ նիստում նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Լեւոն Խալիկյանի մեծ ներդրումը եւ միջպետական համագործակցության խթանումը ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման ոլորտներում։

Հուշամեդալն այսօր ՇՎՏՄ-ում Լեւոն Խալիկյանին հանձնեց Միջպետական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Վահան Սահակյանը։