ՇՎՏՄ-ը կաջակցի ԼՂՀ-ի իր գործընկերներին փորձի փոխանակմամբ

ՇՎՏՄ-ի փորձին ծանոթանալու եւ համագործակցության նպատակով այսօր տեսչական մարմնում հյուրընկալվել էին ԼՂՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության եւ դրա՝ նոր ձեւավորված առանձնացված ստորաբաժանման՝ Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն ներկայացուցիչները։

ՇՎՏՄ պատասխանատուները ներկայացրին իրենց վերջին մեկ տարվա գործունեությունը՝ ռիսկերի գնահատման, չափագիտական ստուգումների եւ իրազեկման աշխատանքների առումով, խոսեցին ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի մասին։ Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարարության կազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող ՇՎՏՄ-ն նույնպես նոր կազմավորված մարմին է, ստուգումներ սկսել է իրականացնել 2017-ից, ուստի ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ նաեւ պատրաստում եւ ներկայացնում է առաջարկություններ՝ իրավական դաշտում որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով։

ԼՂՀ Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն ղեկավար Գագիկ Նարիմանյանը նշեց, որ գործունեության այս փուլում իրենք հատկապես իրավական կարգավորումներրին ծանոթանալու կարիք ունեն։ 
Հանդիպման մասնակիցները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ կազմակերպելու ՇՎՏՄ մասնագետների այցը ԼՂՀ՝ տեղում փորձի ներկայացման եւ գործնական աջակցության տրամադրման նպատակով։