Ստուգումներ են սկսվել օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի շուկայում
ՇՎՏՄ-ը սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ ԵՏՄ տեխկանոնակարգրերի հաստատումից հետո առաջին ստուգումներից եւ ԶԼՄ-ներում դրանց անդրադառնալուց հետո տնտեսվարողները դիմում են տեսչական մարմնին` խնդրելով տեղեկություններ տրամադրել արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի մասին։


ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ուշադրությունը հրավիրելով՝ եւս մեկ անգամ հայտնում ենք, որ տեխկանոնակարգերի առումով ողջ տեղեկությունը ներկայացված է մեր կայքում՝ prosafe.am, իսկ կոնկրետ արտադրանքի մասին այն կարելի է գտնել հետեւյալ հղումով՝ prosafe.am/verahskoghutyan-volort.html


ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ եւս կոչ ենք անում զգուշանալ անհայտ ծագման ապրանք ձեռքբերելուց, ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, որտեղ պետք է նշված լինեն արտադրման երկիրը, օգտագործման որոշ հրահանգներ։ Շատ կարեւոր է հատկապես պիտանելիության ժամկետը։ Ի վերջո, կասկածներ առաջանալու դեպքում պահանջեՙք որակի հավաստման փաստաթուղթ` սերտիֆիկատ կամ հայտարարագիր։


Իսկ ոլորտում ստուգումների մասին ՇՎՏՄ-ն տեղեկություններ կներկայացնի դրանց արդյունքների ամփոփումից հետո։