Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ   ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

(ՇՎՏ-2.3-3)

1) իրականացնում է ոչ պարենային  արտադրանքն իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ մատուցելու (բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) փուլերում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումներ.

2) ստուգման ակտերի հիման վրա Վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ.

3) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթներ,

4) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) ունի բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), կամ էներգետիկա և էներգամեքենաշինություն, կամ մետաղագործություն, կամ մեքենաշինություն և նյութամշակություն, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ էլեկտրատեխնիկա, կամ սարքաշինություն, կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, կամ ավտոմատիկա և կառավարում, կամ տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա, կամ կենցաղային և սպասարկման տեխնիկա, կամ տրանսպորտի շահագործում, կամ քիմիական տեխնոլոգիա, կամ անտառային պաշարների վերարտադրություն և վերամշակում, կամ լայն սպառման ապրանքների տեխնոլոգիա, կամ ագրոնոմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,  քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական դատավարության, քաղաքացիական դատավարության, դատական և աշխատանքային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

5) տիրապետում է անգլերենին կամ ռուսերենին կամ ֆրանսերենին կամ գերմաներենին կամ իսպաներենին (ազատ)

5) աշխատավարձի չափը՝ 212.309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

(ՇՎՏ-4.1-1)

     1) մասնակցում է ոչ պարենային  արտադրանքն իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ մատուցելու (բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) փուլերում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացմանը.

     2) Վարչության պետի հանձնարարությամբ` մասնակցում է ստուգման ակտերի հիման վրա համապատասխան պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին,

      3) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացմանը.

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1) ունի բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), կամ էներգետիկա և էներգամեքենաշինություն, կամ մետաղագործություն, կամ մեքենաշինություն և նյութամշակություն, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ էլեկտրատեխնիկա, կամ սարքաշինություն, կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, կամ ավտոմատիկա և կառավարում, կամ տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա, կամ կենցաղային և սպասարկման տեխնիկա, կամ տրանսպորտի շահագործում, կամ քիմիական տեխնոլոգիա, կամ անտառային պաշարների վերարտադրություն և վերամշակում, կամ լայն սպառման ապրանքների տեխնոլոգիա, կամ ագրոնոմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.

2) ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական դատավարության, քաղաքացիական դատավարության, դատական և աշխատանքային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

5) տիրապետում է անգլերենին կամ ռուսերենին կամ ֆրանսերենին կամ գերմաներենին կամ իսպաներենին (կարդում և կարող է բացատրվել)

6) աշխատավարձի չափը՝ 111.115 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:  Քաղաքացիական ծա-ռայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս 49/2) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2)  անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.

3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4)  աշխատանքային գրքույկի պատճենը.

5)  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

 6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 49/2, հեռ. 011 597-520/:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 11.02.2019-ից-14.02.2019թ. ժամը 12.30-ը: