Հարգելի սպառող
     Ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող է դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։
 
     Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիազորված չէ զբաղվել ապրանքների հետ վերադարձի խնդիրներով, հարցը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։ 
 
     Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ
 
· ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման,
 
· չափումների միասնականության ապահովման,
 
· թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման,
 
· թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման բնագավառներում:
 
     Այսինքն՝ մեզ կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկակշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։ 

     Մեր թեժ գծի ծառայությունն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-ից 18:00-ն: Դուք կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքները և առաջարկություններն ուղղել Տեսչական մարմնի աշխատակազմին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն-դիմում, կամ այցելելով Կոմիտաս 49/2: 

                                                                                        

                         Թեժ գիծ                            Դիմում-բողոք                                 Կապ
     
     Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել նաեւ հաճախ տրվող հարցերի էջում (ՀՏՀ)։